23 օգոստոսի 2020 - 22:55 AMT
Ադրբեջանի տարածքում հայ սպա է հայտնվել. Մոլորվել էր

Оգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է:

Ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ հայ սպան գերի էր ընկել ձախողված դիվերսիայի արդյունքում։

ՊՆ-ից նշել են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ մոլորվածը ներկայացվում է որպես դիվերսանտ: