24 օգոստոսի 2020 - 10:47 AMT
ՌԴ-ն ու ՀՀ-ն 4 Սու-25-ի արդիականացման պայմանագիր են կնքել

Հայաստանն ու ՌԴ-ն հայկական ավիացիոն պարկի շուրջ համաձայնագիր են կնքել, փոխանցում են Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից։

Կարդիականացվի 4 Սու-25 մարտական ինքնաթիռ։

Համաձայնագրի կնքմանը ներկա են եղել ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

Տոնոյանն օգոստոսի 23-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Նա ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան մարտական գործողությունները։