24 օգոստոսի 2020 - 12:36 AMT
Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը Ստեփանակերտից է, նախկինում հաստատված օջախի մեկուսացված կոնտակտավոր։ Արվել է ևս 140 թեստ։

Երկրում կորոնավիրուս է հաստատվել ընդհանուր 271 մարդու մոտ, որից 249-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում՝ 20, ընդհանուր մեկուսացված է 39 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության: Ընդհանուր արվել է 9128 թեստ։