Դեռ հուլիսից Չինաստանը բժշկական անձնակազմին և սահմանապահներին պատվաստել է կորոնավիրուսի դեմ: Չինական օրենքով՝ արտակարգ իրավիճակներում թույլ է տրվում օգտագործել պատվաստանյութեր, որոնք դեռ պաշտոնապես չեն հաստատվել և չեն գրանցվել։ Այս մասին գրում է CNN-ը։
Նման հայտարարություն արել է Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի գիտության և տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի տնօրեն Չժեն Չժանվեյը։
Աշխարհում օգոստոսի դրությամբ հայտնի է գրանցված միայն մեկ պատվաստանյութի մասին, որը ռուսականն է։
Ավելի վաղ առողջապահության ոլորտի փորձագետ, միլիարդատեր Բիլ Գեյթսը մտահոգություն էր հայտնել, որ Ռուսաստանը և Չինաստանը շատ արագ են առաջ գնում պատվաստանյութի ստեղծման հարցում, այնինչ անհրաժեշտ է ևս 3-ից 4 ամիս պատվաստանյութերի փորձարկումների 3-րդ փուլի համար․ պետք է ուսումնասիրել կողմնակի ազդեցությունը։