25 օգոստոսի 2020 - 10:13 AMT
Իրանում երկրաշարժը զգացվել է նաև Ստեփանակերտում

Օգոստոսի 25-ին` տեղական ժամանակով 22:25-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 18:25-ին), Իրանում տեղի ունեցած 3.1 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Արցախում։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտում՝ 2 բալ ուժգնությամբ։

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.40⁰ և արևելյան երկայնության 47.90⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Փարսաբադ քաղաքից 27 կմ հարավ։

Օջախը եղել է 12 կմ խորությամբ: