25 օգոստոսի 2020 - 12:44 AMT
Գրետա Թունբերգը վերադառնում է դպրոց

Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը 1 տարի դադարից հետո վերադարձել է դպրոց։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում՝ նշելով, որ ուրախ է այդ կապակցությամբ։

«Իմ ակադեմիական տարին ավարտվեց, և ես այնքան ուրախ եմ դպրոց վերադառնալու համար», - գրել է նա։

Հուլիսին Թունբերգը ստացել էր Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի՝ հանուն մարդասիրության տրվող առաջին մրցանակը՝ շրջակա միջավայրի բարելավման համար պայքարում վստակի համար։ Նա որոշել է մրցանակի հետ տրվող 1 մլն եվրոն հատկացնել վատ էկոլոգիայից տուժած մարդկանց և դրա դեմ պայքարող էկոկազմակերպություններին։

Նա համաշխարհային ճանաչում է ստացել 2019-ին ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությունների համաժողովին ելույթ ունենալուց հետո։ Նույն տարում նա Time հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»։ Դպրոցահասակ ակտիվիստը 2018 թվականից՝ 15 տարեկան հասակից, Շվեդիայում բողոքի ակցիաներ է իրականացրել՝ երկրի իշխանությունների ուշադրությունը բնապահպանական խնդիրների վրա հրավիրելու նպատակով։