Հայաստանում թեև մարտի կեսերից խաղատները փակ են, վիճակախաղերից օգտվողների քանակը չի նվազում: Կորոնավիրուսային սահմանափակումների ժամանակ նրանք անցել են ինտերնետ տոտալիզատորների։ Այս մասին պարզ է դառնում Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալները համադրելիս։
Մարտի 16-ից սկսած Հայաստանում արտակարգ դրությամբ պայմանավորված դեռևս փակ են խաղատները, թույլատրված է միայն «վիրտուալ մոլախաղերի հետ կապված գործունեությունը»։
Հունվար-հունիս ամիսներին «խաղատների գործունեություն, «դրամական շահումով խաղային ավտոմատների», «վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպում» ծառայությունների ծավալները կազմել են 218,415.3 մլն դրամ, որից 110,682.7 մլն-ը՝ առաջին եռամսյակում։
Իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում շահումով խաղերի ոլորտի ծավալները կազմել են 211,565․0 մլն դրամ, որից 101 369.6 մլն-ը՝ առաջին եռամսյակում։
Վիճակագրությունից երևում է, որ խաղատների փակ լինելը չի ազդել շահումով խաղերի սպառման վրա։