25 օգոստոսի 2020 - 12:54 AMT
KFC-ն հրաժարվել է «Մատներդ հետը կուտես» կարգախոսից․ Պատճառը կրկին կորոնավիրուսն է

Արագ սննդի KFC ռեստորանների ցանցը որոշել է հրաժարվել «Մատներդ հետը կուտես» (Finger Lickin' Good) կարգախոսից՝ կորոնավիրուսի պատճառով։ Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Կարգախոսն օգտագործվել է վերջին 64 տարվա ընթացքում, սակայն այժմ այն տեղին չէ, կարծում են ընկերությունում։

«Մենք որոշել ենք ժամանակավորապես հրաժարվել դրանից։ Եզակի իրավիճակում ենք հայտնվել՝ ունենք նշանային կարգախոս, որը համահունչ չէ ընթացիկ իրավիճակին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ընկերությունը խոստանում է, որ դա չի անդրադառնա հավի և մյուս սննդատեսակների համի վրա։ Ընկերությունը խոստացել է վերականգնել կարգախոսը հենց որ հնարավոր լինի։

KFC-ի գլխամասն ամերիկյան Լուիզիանայում է։ Ընկերությունը 1930-ին հիմնել է Հարլանդ Սանդերսոնը։ Ցանցն ավելի քան 20,000 առևտրի կետ ունի աշխարհի 130 երկրում։