9 փետրվարի 2009 - 13:31 AMT
Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին կմասնակցի նախագահական ընտրություններին
Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին հաղորդել է այս տարի կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին: «Ես վերջնական որոշում եմ կայացրել նախագահի պաշտոնի համար պայքարին միանալու վերաբերյալ»,-հայտարարել է Խաթամին Իրանի բարենորոգիչների ճամբարի նախընտրական նիստի ավարտին:

Խաթամին, որին դասում են բարենորոգիչների թվին, կարող է լուրջ մրցակից դառնալ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի համար: