Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի հուլիսին 2019-ի համեմատ նվազել է 10.2%-ով, փոխանցում է Վիճակագրական կոմիտեն։
2020-ի հուլիսին նախորդ տարվա համեմատ շինարարության ծավալը նվազել է 19.5%-ով, առևտրի շրջանառությունը՝ 10.4%-ով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալները 2020-ի հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 14.3%-ով, արտահանումը՝ 5.9%-ով, իսկ ներմուծումը՝ 18.6%-ով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 2.3%-ով։
Ընդհանուր առմամբ, հունվար-հուլիսին 2019-ի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 5.7%-ով։
Աճել է միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 2.5%-ով, սպառողական գնաճը կազմել է 1.5%, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 3.7%: