25 օգոստոսի 2020 - 15:54 AMT
ՀՀ բերված Steinway ռոյալի վրա առաջինը կնվագի Տիգրան Մանսուրյանը

Օգոստոսի 26-ին Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա Steinway ռոյալի շնորհանդեսը։

Դրա ընթացքում ռոյալի վրա առաջինը կնվագի ՀՀ ժողովրդական արտիստ‚ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, տեղեկացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը։

Թանկարժեք երաժշտական գործիքը, որն իր կարգի մեջ Հայաստանում եզակի է, համալիրը ձեռք է բերել Համբուրգի «Ստենվեյ և որդիներ» գործարանից ՀՀ կառավարության աջակցությամբ։

Կցուցադրվի նաև տեսանյութ, որը ներկայացնում է ռոյալի ձեռքբերման ու Հայաստան տեղափոխման պատմությունը։ Միջոցառումը կավարտվի սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի, սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի ելույթով։

Շնորհանդեսը կազմակերպել են Համալիրը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։