25 օգոստոսի 2020 - 16:41 AMT
Սարկիսով եղբայրները՝ ՌԴ ամենահարուստ ընտանիքների 10-յակում

Ռուսաստանաբնակ հայտնի հայազգի գործարարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներն ընդգրկվել են Forbes-ի կազմած Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշում։ Նրանք զբաղեցրել են 8-րդ հորիզոնականը։

Սարկիսովների հիմնական կարողությունը գոյանում է «ՌԵՍՕ-Գարանտիա» ապահովագրական ընկերությունից, որը ՌԴ խոշորագույն ապահովագրական ընկերություններից է։ Նրանց է պատկանում ընկերության բաժնետոմսերի 60․6 տոկոսը:

Սարկիսովների ընդհանուր կարողությունը, ըստ Forbes-ի՝ գնահատվում է $1․7 մլրդ։

Սարկիսովները նաև բազմաթիվ անշարժ գույք ունեն արտերկրում՝ 115 հա հողակտոր Մոնակոյում, երեք տուն Լոս Անջելեսում, առանձնատուն Լոնդոնում, դղյակ Ֆրանսիայում և այլն: Սերգեյ Սարկիսովի ավագ որդին՝ Նիկոլայը, ռեժիսոր է։ Հոր հետ միասին նրան է պատկանում ամերիկյան Blitz Production պրոդյուսերական ընկերությունը, որն արդեն 8 ֆիլմ է թողարկել:

Վերջին 6 տարում առաջին անգամ փոխվել է վարկանիշի առաջատարը՝ Գուցերիևների կլանին փոխարինել է Ռոտենբերգների ընտանիքը։

Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշում ընդգրկվել են միայն այն գործարարները, որոնք իրենց կարողությունը վաստակել են մասնավոր կարգով և պետծառայող չեն։ Ցուցակում միայն 10 ընտանիք է ընդգրկվել, քանի որ որպես ստորին նիշ սահմանվել է 1․1 մլրդ դոլար կարողությունը։