25 օգոստոսի 2020 - 18:22 AMT
ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ աշնանը գուցե հանդիպեն ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են աշնանը կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում՝ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Համանախագահները ցանկանում են այս աշնանը հանդիպում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև»,- հայտարարել է նա:

Բայրամովի խոսքով՝ դեռ վաղ է խոսել ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամկետի մասին։

2020-ի հուլիսի 12-16-ը ադրբեջանական կողմը ՀՀ սահմանի հյուսիսային հատվածում նախահարձակ ագրեսիվ գործողություններ էր սկսել, որոնք ռազմական բախումների էին վերածվել։ Ադրբեջանի սանձազերծած բախումների հետևանքով հուլիսյան մարտերին հայ զինվոր է զոհվել, ադրբեջանցիները զոհի մասին են հայտնել։ Ադրբեջանի ներկայիս ԱԳՆ ղեկավարը հենց այդ մարտերի ֆոնին է նշանակվել։ Նա փոխարինել է Էլմար Մամեդյարովին։