26 օգոստոսի 2020 - 10:54 AMT
«Էրեբունի» օդանավակայանում ավիաշոու կանցկացվի

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում կանցկացվի ավիաշոու և ավիացիոն տեխնիկայի ցամաքային ցուցադրություն։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից հայտնում են, որ օգոստոսի 28-ին`ժամը 11:00-ին, «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում Երևանի «Էրեբունի» օդանավակայանում բաց դռների օր է լինելու։

Ավիաշոուն և տեխնիկայի ցուցադրությունը հենց դրա շրջանակում են լինելու, մուտքն ազատ է։