26 օգոստոսի 2020 - 10:58 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 131 նոր դեպք կա և 7 մահ

Հայաստանում օգոստոսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 43,067-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 131-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մեկ օրում թեստավորվել է 1696 մարդ։

Մահվան ևս 7 դեպք է գրանցվել. 3-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 861 դեպք կա, այլ պատճառով՝ 264։

Ապաքինվել է ևս 251 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 36,726 է։ Փաստացի բուժվողների թիվը 5216 է։

Ընդհանուր առմամբ, 198,569 թեստ է արվել։