26 օգոստոսի 2020 - 11:57 AMT
Տեղ համայնքում գյուղացին կայծակից ու անձրևից 40 մանր եղջերավոր անասուն է կորցրել

Սիսիանի բարձրադիր արոտավայրում՝ Տեղում, անասուններ են սատկել տեղացած հորդառատ անձրևի և կայծակի հետևանքով։ Մասնավորապես փոքր եղջերավոր անասուններից 28-ը սատկել է, մոտ 10-ն էլ կիսասատկած վիճակում է։ Այս մասին Facebook-ում գրում է «ԼԱՍՏ լրատվականը»:

Նշվում է, որ անասնապահ Էդգար Ավագյանի համար մոտ 40 փոքր եղջերավոր անասունի կորուստը տնտեսական մեծ վնաս է։

Պարզ չէ, թե ինչպիսի աջակցություն կտրամադրվի բնական աղետից տուժած Ավագյանների ընտանիքին։