26 օգոստոսի 2020 - 14:34 AMT
Ինչպես են ջարդում Աղբյուր Սերոբի 7-ի բարդիները (վիդեո)

Ֆեյսբուքյան օգտատեր Պարույր Սինիավսկին տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում է թե ինչպես են Աղբյուր Սերոբի 7 հասցեի բակում հատուկ տեխնիկայով ջարդում բարդիներն ու այլ ծառերը։

Վերջին օրերին Աղբյուր Սերոբի 7-ի բնակիչները բողոքի ակցիաներ են անում բակում բարձրահարկ շենքի կառուցման դեմ։

Բնակիչներից նշում են, որ տեսել են շենքի նախագիծը և նկատել, որ որոշ բնակարաններ ներկայացվել են որպես կանաչապատ տարածքներ։ Նրանք նաև բողոքում են, որ շենքը փակելու է իրենց տների հասանելիությունն արևին։

Բնակիչների խոսքով՝ իրենց հետ ոչ մեկ չի քննարկել, թեև քաղաքապետարանից խոստացել էին մինչև շինարարության սկիզբը քննարկում կազմակերպել։