Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 26-ին Մոսկվայում հանդիպել է իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովին, հայտնում է APA.az-ը։
Սա Բայրամովի առաջին այցն է Ռուսաստան, երկրորդ արտասահմանյան այցը՝ առհասարակ։ Առաջին պաշտոնական այցով Բայրամովը եղել էր Թուրքիայում։
Հանդիպման ավարտին նախարարները համատեղ հայտարարություն կանեն։
Օգոստոսի 26-ին Լավրովի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հուլիսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքից ազատել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։ Նրան փոխարինել էր կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը։