26 օգոստոսի 2020 - 16:04 AMT
Նախարար․ ՀՀ-ի համար նպատակահարմար չէ մեկ ամբողջական արբանյակ ունենալ

Հայաստանն արբանյակային ծառայություններ գնում է և որոշակի ուղղություններով ծառայություն մատուցում, հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Այս պահին Հայաստանի համար նպատակահարմար չէ ունենալ մեկ ամբողջական արբանյակ: $100-150 սկզբի թիվն է, և գումարները կարող են շատ ավելի շատ աճել: Այս առումով մենք պետք է տեսնենք՝ դրանք իրացվելո՞ւ են, թե ոչ: Կան առաջարկներ, որպեսզի համապատասխան ուղեծրերն օգտագործվեն, և Հայաստանը նույնպես այդ արբանյակները համօգտագործի»,- ասել է նախարարը:

ԲՏԱ նախարարն ամփոփել է 2020-ի առաջին կիսամյակն ու ներկայացրել ոլորտի ձեռքբերումները։