26 օգոստոսի 2020 - 19:23 AMT
120-հոգանոց հարսանիքից հետո ռեստորանը 48 ժամով փակվել է ու տուգանվել

«Ոսկե համբույր» ռեստորանում 120 հոգանոց հարսանիք կազմակերպելու, սանիտարահիգիենիկ նորմերը խախտելու համար տնտեսավարողը ենթարկվել էր վարչական պատախանատվության, հարսանիքի մասնակիցների քանակը նվազեցվել է մինչև 40 անձ։ Կառավարությունից հայտնում են, որ օգոստոսի 26-ին այդ հանրային սննդի կազմակերպության գործունեությունը կասեցվել է 48 ժամով:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ ընտանեկան արարողությունները և ժամանցային բնույթի միջոցառումները կարող են կազմակերպվել և անցկացվել բաց և փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով՝ պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները: