27 օգոստոսի 2020 - 11:11 AMT
Qatar Airways-ը Դոհա-Երևան 2 չարտեր կիրականացնի

Qatar Airways ավիաընկերությունն օգոստոսի 30-ին և սեպտեմբերի 6-ին կիրականացվի Դոհա-Երևան-Դոհա չարտերային չվերթը: Այդ մասին ավիաընկերությունը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Ավիաընկերությունը հնարավորություն է տալիս ճանապարհորդել ավելի քան 85 ուղղությունով։

Թռիչքների ընթացքում պահպանվում են հակահամաճարակային բոլոր կանոնները: