Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հնարավոր է համարում աշխատանքային օրվա կրճատումը մինչև 6 ժամ՝ կորանավիրուսի համաճարակի պատճառով: Նրա խոսքով՝ դա չի վնասի երկրի տնտեսությանը, քանի որ կարող է փոխհատուցվել աշխատանքի արտադրողականության բարձրացմամբ, հայտնում է Talouselama.fi-ը
Պնդումը տնտեսության չտուժելու մասին միանշանակ չի ընդունվել, որոշ մասնագետների և վերլուծական հարթակների կարծիքով՝ այն ավելի կխորացնի ճգնաժամը։
Աշխատանքային օրերը կրճատելու առաջարկ է եղել նաև Գերմանիայում երկրի խոշորագույն արհմիության կողմից։ Առանց այդ էլ Եվրոպայի մասշտաբով Գերմանիայում աշխատաժամերը մեկ շաբաթվա կտրվածքով ամենաքիչն են՝ 34․2։
Օգոստոսի 27-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հատել է 24 մլն-ը, մահացածներինը՝ 825,000-ը։