28 օգոստոսի 2020 - 10:55 AMT
Ճապոնիայի վարչապետը կարող է հրաժարական տալ՝ հիվանդության պատճառով

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մտադիր է հեռանալ պաշտոնից առողջական խնդիրների պատճառով։ Այս մասին փոխանցում է NHK-ն՝ հղում անելով վարչապետին մոտ կանգնած աղբյուրներին:

Նախորդ մեկ շաբաթում նա երկու անգամ հիվանդանոց է այցելել։

Նա ունի խոցային կոլիտ՝ աղիքի քրոնիկ բորբոքում: Այս հիվանդության պատճառով նա արդեն մեկ անգամ հեռացել է վարչապետի պաշտոնից՝ 2007-ին։ Սակայն 2012-ին նա կրկին վերընտրվել է։

Վարչապետի հիվանդությունը սրվել է, ինչն ուղեկցվում է ուժեղ և հաճախ քաղաքական պաշտոնի հետ անհամատեղելի ցավերով։