Չինաստանի քաղաքային չբնակեցված բնակարաններից մեկի լոգարանում կորոնավիրուս է հայտնաբերվել։ Ենթադրվում է, որ վարակն այդտեղ հայտնվել ջրահեռացման խողովակների միջոցով, հայտնում է Fortune-ը։
SARS-CoV-2-ի մասնիկներ են հայտնաբերվել լվացարանի, ծորակի և ցնցուղի բռնակի վրա։ Բնակարանը գտնվել է ուղիղ այն տան վերևում, որտեղ 5 վարակված է ապրել։
Գիտնականները փորձել են պարզել՝ արդյոք վիրուսի մասնիկները կարող են տարածվել խողովակների միջոցով։ Նրանք մասնիկներ են հայտնաբերել 10-12 հարկ ավելի բարձր գտնվող բնակարաններում։ Այդ հարկերում 2 վարակակիր է եղել, ինչը կասկածների տեղիք է տալիս, որ վիրուսի մասնիկները կարող են տարածվել ջրմուղի ցանցի միջոցով։
Կորոնավիրուսի համաճարակը սկիզբ է առել Չինաստանից։ Մինչ այս երկրում հաստատվել է վարակման 89,814 դեպք, մահվան՝ 4715։