28 օգոստոսի 2020 - 14:56 AMT
LG-ն օդը ֆիլտրող և մարտկոցով դիմակ է ստեղծել

LG ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է բժշկական դիմակ, որն ունի օդի ֆիլտր և մարտկոց։ Սարքավորման վրա տեղադրված սենսորներով հնարավոր է լինում տարբերել մարդու շունչն ու արտաշունչը, հայտնում է Techcrunch-ը։

Маска PuriCare Wearable Air Purifier դիմակն օգտագործում է մի քանի փոխարինվող ֆիլտր և հովհարիչ, որոնք լիցքավորվում են մարտկոցից։

LG-ն հուսով է, որ նոր սարքավորումները կփոխարինեն ինքնաշեն և մեկանգամյա օգտագործման դիմակներին։

LG-ն, սակայն, ոչ մի տեղ չի նշում, որ սարքավորումը կրողին պաշտպանում է նոր կորոնավիրուսից։

Հարավկորեական ընկերությունը հիմնականում արտադրում է տեխնիկա։