28 օգոստոսի 2020 - 11:04 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 181 դեպք կա ու 6 մահ

Հայաստանում օգոստոսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 43,451-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 181-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մեկ օրում թեստավորվել է 1746 մարդ։

Մահվան ևս 6 դեպք է գրանցվել. 5-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 869 դեպք կա, այլ պատճառով՝ 266։

Ապաքինվել է ևս 276 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 37,264 է։ Փաստացի բուժվողների թիվը 5052 է։

Ընդհանուր առմամբ, 202,253 թեստ է արվել։