28 օգոստոսի 2020 - 11:49 AMT
Covid-19-ի 1 նոր դեպք՝ Արցախում

Արցախում օգոստոսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք, վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է:

Վարակի օջախը և հիվանդի շփման շրջանակը պարզվում է, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է վարակի 275 դեպք, առողջացել է 252 պացիենտ։

Փաստացի բուժվում է 21 հոգի, ընդհանուր մեկուսացված է 42 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության:

Մինչև օգոստոսի 28-ը կատարվել է 9798 փորձանմուշի հետազոտություն: