Հայաստանի հավաքականը Շախմատի համաշխարհային առցանց օլիմպիադայի 1/8 եզրափակչում հաղթել է հույներին և դուրս եկել 1/4 եզրափակիչ։
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը հաղթել է 4.5:1.5 հաշվով, երկրորդում ՝ 3.5:2.5 հաշվով:
1/4 եզրափակչում Հայաստանի մրցակիցը կլինի Հնդկաստանի հավաքականը:
Հավաքականի հիմնական կազմում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, 20 տարեկան Հայկ Մարտիրոսյանը, Աննա Սարգսյանը:
Մրցաշարին մասնակցում է 40 թիմ, որոնք բաժանված են 4 խմբի։ Խմբում առաջին տեղերը գրաված թիմերը իրավունք են ստանում հանդես գալ 1/4 եզրափակչում, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերն անցկացնում են լրացուցիչ մրցախաղ՝ 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճելու համար։