Իտալական Roma ակումբն աճուրդի է հանել մարզաշապիկը, որը Հենրիխ Մխիթարյանը հագել էր Roma-Fiorentina հանդիպման ժամանակ։ Roma-ն այդ խաղին հաղթել էր 2-1 հաշվով, հայտնում է ակումբի կայքը։
Մարզաշապիկի վրա Black Lives Matter - Together գրությունն է, որը ռասիզմի դեմ պայքարին ակումբի նվիրվածության նշանն է։
Աճուրդից ստացված հասույթը կուղղվի Roma Cares-ին ՝ ամենաերիտասարդների շրջանում ռասիզմի դեմ պայքարի խթանմանը:
Ռասիզմի դեմ պայքարին ուղղված #blacklivesmatter շարժումը թափ է առել ԱՄՆ-ում ոստիկանության կողմկց աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։
Հենրիխ Մխիթարյանն անգլիական Arsenal ակումբի անդամ է, Roma-ի կազմում հանդես է գալիս վարձակալությամբ։