29 օգոստոսի 2020 - 11:09 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի ակտիվ դեպքերը 5000-ից նվազել են

Հայաստանում օգոստոսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 43,626-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 175-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 3 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 872 դեպք կա, այլ պատճառով՝ 266։

Ապաքինվել է ևս 299 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 37,563 է։ Փաստացի բուժվողների թիվը 4925 է։

Մեկ օրում թեստավորվել է 1726 մարդ։ Ընդհանուր առմամբ, 203,979 թեստ է արվել։