29 օգոստոսի 2020 - 14:35 AMT
ԶԼՄ․ Թուրքիան Հայաստան եկող գերմանական ռազմական ինքնաթիռին արգելել է թռչել իր տարածքով

Թուրքիան հուլիսին արգելել է Գերմանիայի զինված ուժերի ինքնաթիռին թռչել իր օդային տարածքով։ Ինքնաթիռն ուղևորվում էր դեպի Երևան՝ Աֆղանստանում գերմանացիների զորախմբի հրամանատարության ներքո ծառայող հայ խաղաղապահներին վերցնելու համար։ Այս մասին հայտնում է գերմանական SPIEGEL-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ պարբերականի՝ թուրք դիսպետչերները հանկարծակի և առանց պատճառի հրաժարվել են ռազմական ինքնաթիռին ընդունելուց։

Խնդիրն այդպես էլ չի լուծվել, և Բունդեսվերի ինքնաթիռը օգոստոսի կեսին ստիպված է եղել ավելի երկար երթուղի ընտրել՝ Ռուսաստանով՝ հայ զինծառայողներին վերցնելու համար։

Նշվում է, որ սովորական երևույթ է ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար՝ իրար տարածքով թռչելու թույլտվություն տալը։ Այդ պատճառով գերմանացի զինվորականները միջադեպը ընդունում են որպես դիտավորյալ սադրանք Անկարայի կողմից։

Պարբերականը սա կապում էՀթուրքերի կողմից կատարված հայոց ցեղասպանության հարցում գերմանացիների դիրքորոշման հետ։