31 օգոստոսի 2020 - 10:35 AMT
Էրեբունի ԲԿ-ից դուրս են գրվում Covid-19-ով վերջին հիվանդները

6 ամսյա պայքարից հետո Էրեբունի ԲԿ-ից դուրս են գրվում Covid-19 վարակով վերջին հիվանդները: Այդ մասին ասվում է բուժկենտրոնի ֆեյսբուքյան հրապարակման մեջ։

«Բժշկական կենտրոնն անցնում է իր բնականոն աշխատանքային ռիթմին»,- ասվում է գրառման մեջ։

Covid-19 ախտորոշմամբ առաջին հիվանդը ԲԿ-ում գրանցվել է մարտի 30-ին, որն ընդուվել էր ծայրահեղ ծանր վիճակում և դուրս է գրվել ապաքինված։

Մարտի 27-ից Էրեբունի ԲԿ-ի մահճակալային ֆոնդի 10%-ն առանձնացվել էր բացառապես կորոնավիրուսով պացիենտների բուժօգնության համար։ 3500 հիվանդի մոտ ախտորոշվեց կորոնավիրուսին բնորոշ Covid-19-ը թոքաբորբ։ Վերակենդանացման նոր բաժանմունք բացվեց։