31 օգոստոսի 2020 - 10:58 AMT
ՀՀ-ն ու ՌԴ-ն բանակցում են Սու-30ՍՄ-ների նոր խմբաքանակի շուրջ

Հայաստանը բանակցություններ է տանում Ռուսաստանի հետ Սու-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նախարարը նշել է, որ նախատեսվում է Սու-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակի ձեռքբերում:

Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել Հայաստանի հետ կործանիչների նոր խմբաքանակի մատակարարումը։

2019-ին Հայաստանը Ռուսաստանից ստացել է պատվիրված 4 Սու-30ՍՄ-ը։ Տոնոյանը հայտնել էր, որ ՀՀ-ն մտադիր է Սու-30ՍՄ կործանիչների մեկ էսկադրիլիա ձևավորել (12 հատ)։