31 օգոստոսի 2020 - 10:43 AMT
Ծեծկռտուք՝ Գորիսի քաղաքապետի մասնակցությամբ

Օգոստոսի 28-ին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ վիճաբանություն ու ծեծկռտուք է եղել, միջադեպն արձանագրվել է վիճաբանության վայրում տեղադրված տեսախցիկով, փոխանցում է Shamshyan.com-ը։

Գորիսի ոստիկանները պարզել են, որ միջադեպը տեղի է ունեցել գիշերը ժամը 01:00-ի սահմաններում՝ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում։

Պարզվել է, որ քաղաքացի Արթուր Գյուրջյանի հետ վիճաբանել են Գորիսի բնակիչներ Առուշ Առուշանյանը, վերջինիս բարեկամը՝ 36-ամյա Էրիկ Աղաջանյանը և 30-ամյա Հարութ Լալազարյանը:

Առուշանյանը Գորիսի քաղաքապետ է ընտրվել 2017-ին։ Մինչ այդ նա 2016-ին ՀՀԿ-ից պատգամավոր է եղել, ավելի վաղ էլ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին ծրջանառվում, թե Առուշանյանը Գորիսի ավագանու անդամներից մեկին է ծեծել՝ աշխատանքային հարցերի շուրջ քննարկման, անհամաձայնության պատճառով։