Աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը գերազանցել են 25․3 միլիոնը։ Այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։
Վարակից ապաքինվել է ավելի քան 17․8 մլն մարդ, մահացել՝ 856,000-ը։
Հնդկաստանում ավելի քան 3․5 մլն վարակակիր է գրանցվել, Բրազիլիայում նրանց թիվը գերազանցել է 3․8 միլիոնը, սակայն առաջատարը նախկինի պես ԱՄՆ-ն է, որտեղ վարակվածների թիվը գերազանցում է 6 միլիոնը։
ՌԴ-ում Covid-19 ախտորոշմամբ հիվանդների թիվը մոտենում է 1 մլն-ին։
Կորոնավիրուսի համավարկը բռնկվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհան քաղաքում։ ԱՀԿ-ն այն պանդեմիա է հայտարարել մարտի 11-ին։