31 օգոստոսի 2020 - 13:34 AMT
Կասկադում ոստիկաններին քաշքշած ֆուտբոլիստներ են ձերբակալվել

Օգոստոսի 30-ին՝ ժամը 23։15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ հնչեցրել: Արդյունքում 30 և 26 տարեկան երկու երիտասարդ բերման են ենթարկել և ձերբակալվել, հայտնում է ոստիկանությունը։

Հարուցվել է քրգործ՝ ՔՕ 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածներով, նախաքննություն է կատարվում:

Ըստ Shamshyan.com-ի՝ ձերբակալվածները ֆուտբոլիստ եղբայրներ Գոռ և Էդգար Մալաքյաններն են։ Գոռ Մալաքյանը ներկայումս Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ է։