31 օգոստոսի 2020 - 15:34 AMT
«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը 10 օրում մոտ 10,000 այցելու է ունեցել

Ազգային պատկերասրահում ավարտված «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը 10 օրում մոտ 10,000 այցելու է ունեցել։ Այդ մասին ասվում է Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջում։

Ցուցահանդեսը դեռևս մարտ ամսին կազմակերպել էր Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Արման Ծատուրյանը, այն վերաբացվել էր օգոստոսի 20-ին։

Ցուցադրվել է Դալիի և Պիկասոյի մոտ 300 ստեղծագործություն՝ մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից:

Դալին իսպանացի հայտնի նկարիչ, քանդակագործ, գրող է, սյուռեալիզմի հիմնադիրներից մեկը: Նա հեղինակել է «Վերջին ընթրիքը», «Հիշողության կայունություն», «Կորպուս գիպերկուբուս» և մի շարք այլ հայտնի կտավներ:

Իսպանացի նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկոասոն Կուբիստական շարժման հիմնադիրներն է։ Նրա հայտնի կտավներից են «Ալժիրցի կանայք», «Գեռնիկա», «Երազ», «Ավինյոնի աղջիկները» և այլն: