31 օգոստոսի 2020 - 15:41 AMT
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհը բեռնատարների համար փակվել է

Մինչև սեպտեմբերի 6-ը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհը փակ է բեռնատար մեքենաների երթևեկության համար։

Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի Ալավերդի քաղաքի «Էնգելս» թաղամասում հենապատի կառուցման և իրականացվող հանույթի ընթացքում պարզվել է‚ որ գրունտներն անկայուն են և վտանգավոր բեռնատար մեքենաների երթևեկի համար։

Բեռնատարների վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհը շրջանցել Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան ճանապարհով։