31 օգոստոսի 2020 - 19:25 AMT
CNN. Covid-19-ի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափը գուցե բավարար չլինի

Երբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հանվի շուկա, ըստ ամենայնի, յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ կլինի դրա երկու դեղաչափ։ Սա կարող է խնդիրներ ստեղծել, գրում է CNN-ը։

Խոսքը հիմնականում մատակարարումների հետ առաջացող լոգիստիկ խնդիրների և մարդկանց 2 անգամ պատվաստվել համոզելու հետ կապված խնդիրների մասին է։ Այլ բան է՝ մարդուն համոզել մեկ անգամ պատվաստվել, այլ բան՝ երկու։

Վանդերբիլտի համալսարանի պրոֆեսոր Քելիի Մուրի խոսքով՝ ոչ մի կասկած չկա, որ սա մարդկության պատմության մեջ պատվաստման ամենաբարդ և խոշոր ծրագիրը կլինի, և այն պահանջելու է հսկայական ջանքեր։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ընդհանուր 25․2 մլն-ից ավելի մարդ, մահվան 846,000-ից ավելի դեպք է գրանցվել։ Տարբեր ընկերություններ ու երկրներ պանդեմիայի ընթացքում մշակում են վիրուսի դեմ պայքարի իրենց պատվաստանյութերը։