31 օգոստոսի 2020 - 17:23 AMT
Պուտինը շնորհավորել է Քոչարյանի ծննդյան օրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագհ Ռոբերտ Քոչարյանի հետ և ջերմորեն շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ, փոխանցում է ՌԴ նախագահի կայքը։

Պուտինը նաև շնորհավորական հեռագիր է ուղարկել Քոչարյանին։

«Ռուսաստանում Ձեզ գիտեն որպես ականավոր պետական գործիչ, որը շատ բան է արել ժամանակակակից Հայաստանի զարգացման համար»,- ասվում է Պուտինի շնորհավորական ուղերձում։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այժմ անցնում է Մարտի 1-ին առնչվող քրգործով։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրակնա կարգը տապալելու ու խոշոր չափով կաշառք վերցնելու մեջ։ Քոչարյանն ազատ է արձակվել 2020-ի հունիսին՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց։ Քոչարյանն ու Պուտինն անձնական մտերիմ հարաբերություններ ունեն։ 2018-ին Քոչարյանը հայտնել էր, որ իրենց շփումը շարունակում է նաև իր պաշտոնավարումից հետո։