10 փետրվարի 2009 - 13:00 AMT
«Արեւելյան գործընկերությունը» կարող է մեծ դեր կատարել Հարավային Կովկասում երկխոսության հաստատման գործում
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեծ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի վրա: Այն երկխոսության սկիզբ կհանդիսանա երկրների միջեւ եւ այդ առումով «Արեւելյան գործընկերությունը» կարող է մեծ դեր կատարել»,-PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: Նրա խոսքերով, Հարավային Կովկասի երկրները, որ ընտրել են զարգացման եվրոպական ուղին, պետք է հստակ գնան այդ ճանապարհով: «Դա մի գործընթաց է, որ պետք է մշտական լինի: Պետք չէ մոռանալ, որ երկխոսության միջոցով ավելի հեշտ է շփման եզրեր գտնել: Ուստի ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նման երկխոսությունը կայանա»,-ասել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ