31 օգոստոսի 2020 - 18:09 AMT
«Զանգեզուր» արգելավայրում հայկական մուֆլոններ են նկատվել

Օգոստոսի 29 և 30-ին մշտադիտարկման արդյունքում Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» արգելավայրում նկատել են հայկական մուֆլոնների, տեղեկացնում են ՇՄՆ-ից։

Տեսակն ընդգրկված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում Vulnerable A2cde կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը համարվում է վտանգված: