31 օգոստոսի 2020 - 18:10 AMT
ՊԵԿ 3 պաշտոնյա է ձերբակալվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրան հանցակից լինելու հոդվածներով քրգործի շրջանակում ձերբակալվել է Պետական եկամուտների կոմիտեի 3 աշխատակից: Նրանց գործողությունների հետևանքով պետբյուջե չի մուտքագրվել 44․3 մլն դրամ։

Հունվար-փետրվարին ՊԵԿ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի բաժանմունքի պետ Վ. Ա.-ն ու նույն բաժանմունքի մաքսային տեսուչ Հ. Մ.-ն` բաժանմունքի կշեռքավար Ա. Տ.-ի օգնությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները։

Մասնավորապես՝ 2020-ի հունվարի 17-ին 1150 տարա յուղով բեռնված բեռնատարների վարորդներին թույլատրել են առանց մաքսային հայտարարագրման Բագրատաշենով մտնել ՀՀ տարածք։ Սրա հետևանքով բեռի սեփականատերը պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 16 մլն դրամի հարկ, տուրք և պարտադիր այլ վճարներ:

Նույն պաշտոնյաները հունվարի 25-ին և 29-ին, մարտի 1-ին նույն եղանակով թույլատրել են նշված մաքսակետով ամեն անգամ 680 տարա յուղի տեղափոխում ՀՀ տարածք։ Դրա հետևանքով բեռի սեփականատերը պետ բյուջե չի վճարել ընդհանուր 28.3 մլն դրամ։ Նախաքննությունը շարունակվում է: