31 օգոստոսի 2020 - 19:26 AMT
Վրաստանում համաճարակի խորացման վտանգ այս փուլում չեն տեսնում

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի գնահատմամբ՝ երկրում համավարակաբանական իրավիճակը լիովին վերահսկվում է, և այս փուլում ավելի մեծ համավարակի փուլ մտնելու վտանգ չկա։ Այս մասին փոխանցում է 1tv.ge-ն։

Միաժամանակ նրա խոսքով՝ բնակչությունն արդեն հանդարտվել է և հետևողական չէ վիրուսից պաշտպանվելու հիմնական միջոցները պահելու ուղղությամբ:

Վրաստանն այս պահի դրությամբ համարվում է կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողած երկրներից։ Ընդհանուր երկրում վարակվել է 1487 մարդ, առողջացել է 1240-ը, մահացել՝ 19-ը։