1 սեպտեմբերի 2020 - 13:32 AMT
2 զոհ՝ Արմավիրում կոնյակի գործարանի հրդեհից․ 4 հոգի վերակենդանացման բաժնում է

Արմավիր գյուղի Պռոշյան կոնյակի գործարանի մասնաճյուղում հրդեհից առնվազն 2 զոհ կա, հայտնել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ»,- գրել է նա։

Նիկողոսյանի խոսքով՝ պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն: