1 սեպտեմբերի 2020 - 13:54 AMT
Փոխնախարար. Գերիների հարցը լուծելու համար արվում է հնարավորն ու անհնարը

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտարարել է, որ արվում է հնարավորն ու անհնարը, որպեսզի Ադրբեջանում գերի ընկած ՀՀ քաղաքացիների հարցն օր առաջ լուծվի։

«Կարևորը համոզվենք, որ նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում այս փուլում։ Մնացածն ընթացակարգային հարցեր են, որոնք թե մեր և հակառակորդի պարտավորությունների մասով միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Օգոստոսի 22-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու նպատակով եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա Գորգեն Ալավերդյանը մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Նրա դեմ Ադրբեջանում հարուցվել է քրեական գործ՝ 5 տարբեր հոդվածով: