1 սեպտեմբերի 2020 - 16:15 AMT
Պռոշյանի կոնյակի գործարանում պայթյունից մահացել է մասնաճյուղի տնօրենը

Պռոշյանի կոնյակի գործարանում պայթյունից ու հրդեհից մահացել են զոդողը և մասնաճյուղի տնօրեն Լևոն Ալեքսանյանը։ Այդ մասին հայտնել է ընկերության սեփականատեր Արմեն Գասպարյանը, գրում է Aysor.am-ը:

Մյուս 4 վիրավորը տեղափոխվել է Երևանի այրվածքաբանական կենտրոն։ Նրանք ունեն միջին այրվածքային վնասվածքներ:

Ըստ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանի՝ վիրավորների վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։

Գասպարյանը հավելել է, որ այժմ գործարանում աշխատանքը դադարացված է, այն հոսանքազրկված է, խաղողի մթերումն իրականցվում է մյուս մասնաճյուղում:

Հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:08-ին: