1 սեպտեմբերի 2020 - 18:25 AMT
Վրաստանում ընտանեկան բռնության ենթարկնածներին կհետևեն էլ.թևնոցով

Վրաստանում էլեկտրոնային թևնոց կհագցնեն ընտանեկան բռնության ենթարկած մարդկանց։ Imedinews-ի փոխանցմամբ՝ նպատակը բռնության զոհերին պաշտպանելն է։

Էլեկտրոնային հսկողությունից խուսափելը կհամարվի խափանման միջոցի պահանջների խախտում և հնարավոր է՝ հանգեցնի քրեական պատասխանատվության:

Օրենքը մշակել են Վրաստանի կառավարությունը և ՄԱԿ-ը միասին։ ՄԱԿ-ը Վրաստանին արդեն փոխանցել է նման թևնոցների 100 օրինակ։

Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ 2019-ին քրեական պատասխանատվության է ենթարկվել 4600 մարդ՝ ընտանեկան բռնության համար։