1 սեպտեմբերի 2020 - 18:28 AMT
25 մլն դրամ բեյրութահայերին՝ ՀՅԴ «Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագրի միջոցով

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության Գերագույն մարմնի հայտարարած «Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագրի արդյունքում՝ մոտ 10 օրում հանրային դրամահավաքով հավաքվել է մոտ 25 մլն դրամ, հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։

«Սեպտեմբերի 1-ին 1000 ընտանիքի համար նախատեսված պարենամթերքի արկղերով բեռնված ինքնաթիռը կուղևորվի Լիբանան։ Լիբանան կմեկնեն նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանը»,-ասված է հայտարարության մեջ։

5 մլն դրամի օգնություն է տրամադրել նաև Սիրիայում բնակվող հայերին։

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Մահացածների թիվը հասել է 173-ի: Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին: ՀՀ-ն ու Արցախը Բեյրութի հայ համայնքին օժանդակություն արդեն ուղարկել են։ Լիբանանն ավելի վաղ բարեկամ երկրներից օգնություն էր խնդրել։