Հայաստանում սեպտեմբերի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 44,075-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 197-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 4 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 884 դեպք կա, այլ պատճառով՝ 269։
Ապաքինվել է ևս 275 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 38,631 է, փաստացի բուժվողներինը՝ 4291 է։
Մեկ օրում թեստավորվել է 2460 մարդ։ Ընդհանուր առմամբ, 209,389 թեստ է արվել։